Սեւանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Սեւանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

















































