«Իմ քայլի» պատգամավորներն Արցախ են մեկնել ԱԺ մեքենաներով
«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլն» Արցախ էր մեկնել ԱԺ մեքենաներով։ «Հիշում եք՝ պնդում էին, որ եթե այցը ոչ թե պատգամավորական ֆրակցիայինն է, այլ՝ կուսակցական, ապա որոշում կա միկրոավտոբուսով մեկնել, չշահագործել ԱԺ պադավատները»,- ասաց մեր աղբյուրը: Մեր հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց. ««Իմ քայլը» ֆրակցիային որեւէ միջոց մենք չենք տրամադրել, իրենց այցը կատարել են կուսակցության ֆոնդից։ Ինչ վերաբերում է սպասարկող մեքենաներին, ապա դրանց նկատմամբ որեւէ լիազորություն չունենք. մեր լիազորությունները պայմանավորված են վառելիքի խնդիրներով»: Իսկ սպասարկման, մաշվածության խնդիրնե՞րը։ «Այո, դա եւս իր հատուկ շկալան ունի, սակայն մեր հիմնական գործը վառելիքն է՝ վառելիք չենք տրամադրել»: Փաստորեն, նախկինների նման սիրում են «պադավատներ»։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ընդամենը մենեջեր եմ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս