«Իմ քայլում» իրար դեմ արտահոսքի հարցը լուրջ է. կան «տեղը չբերողներ», «արտոնյալներ», «խղճուկներ»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե «Իմ քայլում» արտահոսքի հարցը վերջին շրջանում շատ լուրջ է դրված։
Այլ կերպ չէր էլ կարող լինել. գրեթե հարյուր պատգամավոր ունեցող ֆրակցիայից ինչպե՞ս կարող է արտահոսք չլինել, եւ հետո, «Իմ քայլում», ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր, «թեւեր, ոտքեր, ձեռքեր, մագիլներ, ճանկերն» այնքան շատ են, որքան չի եղել ՀՀԿ-ում քսան տարվա ընթացքում։
Կա Ավինյանի թեւ, որը ջերմեռանդորեն պայքարում է Վանեցյանի դեմ։ Ի դեպ, Ավինյանի սափրվելը լուրջ ակնարկ էր նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Կան Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, Մհեր Գրիգորյանի «թեւեր»։ Իր հերթին «թեւավոր» խորհրդարանում, բացի սորոսականներից, կան նաեւ ինտելեկտուալներ, «տեղը չբերողներ» եւ «արտոնյալներ»։ Առկա են նաեւ «խղճուկները». վերջիններիս ոչ մի տեղ գործուղման չեն տանում, ու բոլորով համերաշխ ապահովում են արտահոսք` մեկը մյուսի դեմ:
Ընդ որում, բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն։ «Վերջին շրջանում հնարամտորեն սկսել են 10-10 հավաքվել` կարեւոր հարցեր քննարկելիս, որպեսզի հետո զտեն-հասկանան, թե արտահոսքն ո՞վ արեց»,- արտահոսեց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները