Կարծում եմ` պետք է խնդիր չունենանք. գյուղատնտեսության փոխնախարարը` եղանակային պայմանների հետևանքների մասին
Politik.am-ը գյուղատնտեսության փոխնահարար Գառնիկ Պետրոսյանից փորձեց պարզել, թե գյուղատնտեսությոն վրա ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենել ներկայիս եղանակային պայմանները: Մեզ հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ ակնհայտ բացասական հետևանքներ դեռ չկան: Այս առատ տեղումները կնպաստեն ջրամբարներում ջրի համալրմանը, իհարկե դժվար է ասել, որ այն հնարավորություն կտա լիարժեք պաշարներ կուտակել: Ջրի կուտակումների ընթացքը ակնհայտ զիջում է նախորդ տարիներին, թեև, անցած տարվա համեմատ դրական ընթացք կա.
«Ընթակից գյուղատնտեսական տարին բազմամյա միջինի համեմատությամբ 2 շաբաթ ավելի առաջանցիկ ընթացք ուներ: Վերջին ժամանակներս հանրապետության առատ տեղումների և ջերմաստիճանի անկման արդյունքում մենք գտնվում ենք բազմամյա միջին ժամանակահատվածում:Սա ունի իր առավելությունները այն առումով, որ ինչ-որ տեղ հետաձգվում է պտղատու ժառերի ծաղկան պրոցեսը, երկրորդն էլ` առատ տեղումները հնարավորություն են ստեղծում հողում խոնավության պաշարների գույացման համար: Գաղտնիք չէ, որ ամբողջ ձմռան ընթացքում դրական ջերմասիտիճանային պայամաններում և տեղումների բացակայության պատճառով լուրջ խնդիր են առաջանում»:
Հարցին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ գրանցված ցածր ջերմաստիճանային ռեժիմն ու առատ տեղումները, փոխնախարաը նշեց` բացառությամբ ծաղկած պտղատեսակների` բոլոր մշակաաբույսերի համար սա ունի դրական ազդեցություն: Ցանկալի չէ միայն պտղատու ծառատեսակների` հատկապես ծիրանենու համար, որը հիմնական վաղ ծաղկող պտղատեսակն է.
«Ծաղկման պրոցեսում ընդհանրապես ցանկալի չէ տևական ժամանակով առատ տեղումների առկայությունը, քանի որ սա խաթարում է ծաղկաման բնականոն ընթացքը: Առաջիկա օրերին` ցերեկային պահերին, տեղումներ սպասվելու են ժամանակ առ ժամանակ: Կլինեն նաև արևային ժամանակահատվածներ, ինչը կարծում եմ` կնպաստի փոշոտմանը: Հույս ունեմ մեծ կորուստներ չենք ունենա և 10 օրից հետո հնարավոր կլինի ասել, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ»:
Գառնիկ Պետրոսյանը ավելացրեց`այժմ ակնհայտ բացասական հետևանքներ չկան, սակայն պարզ չէ, թե հետագայում ինչպիսին կլինի ջերմաստիճանային ռեժիմը, քանի որ մինչև ապրլի 24-ը ունենք ցրտահարությունների վտանգ: Եթե այդ ժամանակ էլ բարենպաստ ռեժիմ գրանցվի, կարծում եմ` պետք է խնդիր չունենանք:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները