Փոքր եւ միջին բիզնեսի ասոցիացիա․ Միկրոբիզնեսի համար եկամտի 23 տոկոսի չափով հարկը անտանելի բեռ է
Փոքր եւ միջին բիզնեսի ասոցիացիա․ Միկրոբիզնեսի համար եկամտի 23 տոկոսի չափով հարկը անտանելի բեռ է եւ ծանրություն։ Այս մասին տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովին կից փոքր եւ միջին բիզնեսի հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստում ապրիլի 1-ին հայտարարել է Փոքր եւ միջին բիզնեսի ասոցիացիայի համահիմնադիր եւ կառավարման անդամ Հակոբ Ավագյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ տվյալ ոլորտում կա մոտ 150 000 վարձու աշխատող։
«Մենք չենք տեսնում խթանող մեխանիզմ, որը կնպաստեր նրան, որ այդ մարդիկ դուրս գային ստվերից եւ գրանցվեին, քանի որ այդ դեպքում նրանց կպարտադրեն թոշակային հարկը, ինչպես նաեւ՝ կնիքի կամար վճարներ»,- պարզաբանել է Ավագյանը։

















































