Ինչու՞ է Մակունցը զանգահարել Օրբելյանին
Ապրիլի 1-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել Օպերայի թատրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանին կատարած հեռախոսազանգից: Խոսելով զանգի մասին` Լիլիթ Մակունցը նշել է, որ զանգը մշակույթի նախարարության որոշման հետ կապ չուներ:
«Իմ և պարոն Օրբելյանի ընդհանուր արվեստագետ ընկերներից մեկը ինձ տեղեկացնում է, որ Օրբելյանը լավ չի զգում, և ինձ առաջարկում է, որպեսզի ես զանգահարեմ՝ առանց որևէ կոնտեքստի, և ես զանգահարում եմ պարոն Օրբելյանի, հետաքրքրվում եմ, թե ինչպես է, նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել, և տեղեկացնում է նաև, որ հաջորդ օրը հրավիրելու է մամուլի ասուլիս: Որևէ մեկնաբանություն չեմ արել դրան, ասել եմ, որ տեղյակ չեմ եղել, և նաև տեղեկացրել եմ, որ միջամտություն ցուցաբերել չեմ կարող: Այդ զանգը որևէ կերպ միջամտություն ունենալու համար չի եղել, ես ինձ նման բան թույլ տալ չեմ կարող թե´ որպես մշակույթի նախկին նախարար, և թե´ որպես օրենսդիր»,- ասաց Լիլիթ Մակունցը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները