Նիկոլ Փաշինյանը ոչ թե «զեկուցել է» Պուտինին, այլ՝ քննարկել
Կառավարության լրատվականն այսօր հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդագրությունը մեկ ժամ անց, սակայն, խմբագրվեց՝ տեքստում փոխելով մի շատ կարևոր նախադասություն․ «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին»։ Մեկ ժամ անց կառավարությւոնը նոր հաղորդագրություն ուղարկեց նույն թեմայով, որտեղ նշված է․ «Տրվում է նոր խմբագրմամբ, խնդրում ենք օգտագործել այս տարբերակը»։
Իսկ այդ տարբեակը հետևյալն է․ «Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները»։ Առաջին հաղորդագրությունը մեզ ուղարկվել է 14։12 րոպեին, իսկ երկրորոդը՝ 15։22-ին։ Այսինքն՝ կառավարության լրատվականից հանկարծ գլխի են ընկել, որ Փաշինյանը Պուտինին ոչ թե տեղեկատվություն է ներկայացրել, այլ ավելի շատ քննարկել է Պուտինի հետ իր և Ալիևի հանդիպման արդյունքները։
Նշենք, որ առաջին տարբերակի հրապարակումից հետո համացանցում քննադատությունների ալիք սկսվեց, որ Հայաստանի վարչապետը ստորադասի կարգավիճակով զեկուցում է ՌԴ նախագահին իր ամեն քայլը։ Ըստ երևույթին՝ վարչապետի լրատվական ծառայությունը այս քննադատություններից ազդված՝ որոշեց մեկ ժամ անց փոխել հաղորդագրության այդ հատվածը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս