Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին NEWS.am–ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Սարգսյանը։
Մեր տեղեկություններով՝ նախագահը Արցախում կմասնակցի Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի արարողություններին։

















































