Փաշինյանի դրամական միջոցները՝ 2018-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի հարկային տարում ունեցել է 13 միլիոն, 963 հազար 230 դրամի եկամուտ։ Ըստ որում, որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 3․426 հազար 615 դրամ, նույնը մեկ այլ տողով՝ (նախ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, ապա վարչապետ) 6 միլիոն, 617 հազար 520 դրամ։
Եվ 3 միլիոն 919 հազար 95 դրամ էլ ստացել է որպես գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրային նշանից և այլն, ստացված վարձատրություն։ Ըստ ամենայնի, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հեղինակային իրավունքներից ստացված վարձատրության մասին է։
Ըստ որում, թե՛ տարվա սկզբում, թե՛ վերջում Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները մնացել են անփոփոփոխ․1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ։

















































