1,5 մլն եվրո Հայաստանին՝ լավ կառավարման համար. ծրագրի մեկնարկը կլինի ապրիլի 3-ին
Ապրիլի 3-ին Երեւանում կտրվի «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում եւ լավ կառավարում Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, հաղորդում է ԵԽ հայաստանյան գրասենյակը:
Այդ ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի խորհրդի 2019-2022 Գործողությունների ծրագրի համատեքստում, ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից եւ իրականացվում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարարության հետհամագործակցությամբ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2021թ. ավարտը: Բյուջեն կազմում է 1 500 000 եվրո: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարությանամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու եւ թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, լավ կառավարման սկզբունքների ապահովմանը, ինչպես նաեւ հավասար հնարավորությունների եւքաղաքական որոշումների կայացման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը:

















































