Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 42 հարց է
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վիեննայում է` հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 33-ը չզեկուցվող է, մեկը` գաղտնի:
Կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին և այլ որոշման նախագծեր:

















































