Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հայտարարությունը
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հայտարարությունը
2019 թվականի օգոստոսի 5-17-ը կայանալու են համահայկական մարզական 7-րդ խաղերը։
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։
Համահայկական նշանակության նման բացառիկ միջոցառումն այս տարի առաջին անգամ անցկացվելու է միաժամանակ Հայաստանում և Արցախում։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատմական այս փուլում առավել քան կարևորում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության և համերաշխության ապացույց։
Բացման արարողությունը և մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում՝ օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը և եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երևանում՝ օգոստոսի 9-17-ը։ Փակման և պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում՝ օգոստոսի 17-ին։
Աշխարհի տարբեր ծայրերից, սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցություն Համահայկական խաղերին, այցելություն Արցախ և Հայաստան։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն այսօրվանից ձեռնամուխ է լինում կազմակերպչական աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությամբ մենք համահայկական նշանակության այս միջոցառումը կազմակերպելու ենք ամենաբարձր մակարդակով։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ՝
Իշխան Զաքարյան


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց