Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Հայաստան

Արայիկ Հարությունյանին ես եմ համալսարան աշխատանքի ընդունել. Արամ Սիմոնյանը խոստանում է բացահայտումներ անել

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ի պատասխան Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ-ն դեգրադացնելու մասին հայտարարություններին, իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ բացահայտումներ կանի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Արամ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ շատ բան ունի հայտնելու, բայց ստիպված է այս փուլում զգուշավոր լինել, քանի որ գործ ունի նախաքննական փուլի հետ:

Նա, իր խոսքով, պատրաստվում է մանրամասնել, թե որքան հեռու է իրականությունից կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, և, որ չի տիրապետում իրավիճակին:


«Կխոսեմ իմ դեմ սարքված քրեական գործերի նյութերից, իմ դեմ կազմակերպվող զանազան արշավների մասին, կանդրադառնամ նաև վարչապետի օրերս արված հայտարարությանը: Բայց իմ ասելիքը ԿԳՆ Արայիկ Հարությունյանին է ուղղված… Այս ամբողջ արշավն իմ դեմ չէ ուղղված, սա ԵՊՀ ինքնավարության դեմ է իրականում, և ես ստիպված իմ դեմքով եմ պայքարում այս ամենի դեմ, քանի որ արշավն իմ անձով են ասոցիացնում»,- ասել է Արամ Սիմոնյանը:

Նա վիրավորված է ԵՊՀ-ն «դեգրադացված» որակելու՝ նախարարի հայտարարությունից ու հակադարձում է կոչով, որ նախարարը զուր հույսեր չունենա:

«Այո, դիմագրավելու եմ բոլոր ակցիաներին և չեմ պատրաստվում հրաժարական տալ: Երևանի պետական համալսարանը Հայաստանում եղել և մնում է թիվ 1 բուհը, ավելին՝ տարիներով շարունակում է առաջատարի դիքերը պահել տարածաշրջանի բուհերի առաջին եռյակում: Այնպես որ, ԵՊՀ չի դեգրադացվել, ու դրա հույսը ԿԳ նախարարը թող չունենա»,- ասում է ռեկտորը:

«ԿԳ նախարարին ես եմ համալսարան աշխատանքի ընդունել։ Ասեմ ավելին՝ իրեն էլ, իր տեղակալին էլ ինքս եմ հրաման տվել, որ դասախոսեն ԵՊՀ-ում: Նրանք երկուսն էլ այն մարդը չեն եղել, որ իրենց աշխատանքով, ձիրքով՝ որպես դասախոս, կարողանան հեղինակություն վաստակել… դեռ այնքան պիտի աշխատեն այդ անունը վաստակելու համար: Երկուսին էլ ես եմ հրամանով աշխատանքի ընդունել ԵՊՀ, այսօր զարմացած եմ՝ ինչո՞ւ են այդքան ատում ԵՊՀ-ն, որտեղի՞ց այսքան նեգատիվ իմ ու իրենց դասավանդած բուհի հանդեպ»,- տարակուսանքով հարցադրում է անում ԵՊՀ ռեկտորը՝ նկատի ունենալով նաև իր պաշտոնը նվաճելու ձգտում ունեցող ԿԳ նախկին փոխնախարար, այժմ՝ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել, ասել էր. «Խորհուրդն է, որ պետք է նման հարցերը լուծի, մեր նախարարությունը նման լիազորություններ չունի: Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կսկսի քննարկել։ …ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում համալսարանը: Ասենք՝ ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված՝ ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ ռազվարական պլանը բուհը տարել է հետընթացի»: