Դավիթ Տոնոյանն ԱՄՆ–ում քննարկելու է պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Այցը սկսվելու է Կանզաս նահանգում, որտեղ վերջին 15 տարիների ընթացքում վերապատրաստվում են հայ խաղաղապահներն ու փրկարարները: Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Լի Թաֆանելլիի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությունը հպարտության առարկա է. «Հրաշալի զգացողություն է, երբ օգնում են հայ զինվորականներին վերապատրաստվել եւ այնուհետեւ տեսնում ես, թե ինչպես են հայերն այդ գիտելիքները կիրառում Կոսովոյում կամ Աֆղանստանում՝ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար»:
Կանզաս նահանգի ազգային գվարդիայում հայ խաղաղապահները, փրկարարներն ու բժիշկները վերապատրաստվում են ՆԱՏՕ-ի չափանիշներով, որպեսզի այնուհետեւ խաղաղապահ առաքելություն իրականացնեն դաշինքի հովանու տակ անցկացվող առաքելություններում, նշում է գեներալ Էնթոնի Մոհաթը. «ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառումը կարեւորագույն պայման է, որպեսզի հայ զինվորները ամբողջ աշխարհում մասնակցեն խաղաղապահ առաքելությունների: Սակայն, դա նաեւ նպաստում է հենց հայկական բանակի մարտունակության բարձրացմանը»:
Կանզասի հետ համագործակցությունը միակողմանի չէ: Ազգային գվարդիան նույնպես շատ բան ունի սովորելու հայկական կողմից, հատկապես՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ոլորտում, նշում է Կանզասի ազգային գվարդիայի օդուժի հրամանատար գեներալ Դեյվիդ Վայսարը.
«Հայաստանի քաղաքացիներն ունեն այնպիսի աղետներին արձագանքելու փորձ, որը մենք չունենք եւ մենք նույնպես սովորում ենք հայկական կողմից»:
«Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեկ այլ հեռանկարային ոլորտ կարող է դառնալ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքը: Այդ հնարավորության մասին Երեւան իր այցի ընթացքում էր ակնարկել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը»,– գրում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգներ իր այցի ավարտին Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպելու է հայ համայնքին: Հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանի պաշտպանական ռազմավարությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս