Կրակոցներ Շենավանում, 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ոստիկանություն
Ոստիկանությունը հաղորդում է, որ մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում:
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքներ, ինչպես և միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում», - ասված է հաղորդագրությունում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...