ԱԺ-ում ամեն ինչ չէր, որ «հալած յուղի» նման է գնում. լարված են Ռուբինյանի ու Եղոյանի հարաբերությունները
«Փաստ» թերթը գրում է.
«Նոր ձեւավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի » նման է գնում. մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներն են, միմյանց նկատմամբ, այս պես ասած, վերապահումներ ունեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար բավականին լարված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարաբերությունները:
Թեպետ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԵՄ հետ փոխհարաբերությունների կանոնակարգման գործառույթը հատկացվեց եվրաինտեգրացիայի հանձնաժողովին, եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդտեղ փաստացի անելիք այլեւս չունի, այդուհանդերձ, Ռուբինյանը ԱԺ-ի եվրոպական օրակարգում փորձում է Եղոյանից առաջ ընկնել: Օրինակ, Գերմանիայի Դաշնություն կատարած այցի ժամանակ Արարատ Միրզոյանն իր հետ պատվիրակության կազմում ընդգրկեց հենց Ռուբինյանին, այլ ոչ թե Եղոյանին, չնայած Գերմանիայում օրակարգի մի զգալի մասը վերաբերում էր ԵՄ հետ հարաբերություններին:
Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե ուղղակի հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա գոնե ԱԳ փոխնախարար է եղել , այդ պատճառով Եղոյանից ավելի կոմպետենտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...