Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Մամուլ

«Թավշյա» կոռուպցիան եւ արբիտրաժի իրական խնդիրը

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանում «կոռուպցիա» բառը հաճախ ընկալվում է՝ որպես «կաշառք»: Մինչդեռ կոռուպցիայի առաջին իմաստը հետեւյալն է՝ իշխանության ներկայացուցչի կողմնակալ կամ հակաօրինական գործողությունները կամ անգործությունը (Վիքիպեդիայի ձեւակերպումն է), շահադիտական կամ այլ նպատակներով:

Հետեւաբար, նույնիսկ, եթե ընդունենք, որ, կաշառք այլեւս ոչ մի պաշտոնյա չի վերցնում, ապա դրանից չի բխում, որ կոռուպցիան մեր երկրում վերացել է: Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հակասող հայտարարություններ անի՝ մեկ ի լուր աշխարհի հայտարարի, թե Հայաստանում կոռուպցիա չկա՝ «զրո» է, մեկ հայտարարի, որ նման դեպքեր կան, մարդիկ են ձերբակալվում։ Քանզի որպես կոռուպցիա՝ կարելի է բնութագրել իշխանության ցանկացած քայլ, որտեղ կա կողմնակալություն կամ անարդարություն:


Այս օրերի քաղաքական թոհուբոհի թեմաներից մեկը «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու առաջին քայլն էր՝ պաշտոնական հայտարարությունը, որից հետո՝ ըստ ընթացակարգի, տրվում է մի քանի ամիս ժամանակ վեճը կարգավորելու կամ դատական գործընթացը սկսելու համար:

Այս շաբաթ «Լիդիանը» տարածեց եւս մեկ հայտարարություն, որտեղ կային բավական ուշագրավ շեշտադրումներ: Այսպես, հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի կառավարության գործողությունները եւ անգործությունը Հայաստանում «Լիդիանի» ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որեւէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018թ.-ի հունիսից սկսած, եւ զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»:

Իրավագիտությունից հեռու մարդու համար էլ պարզ է, որ նման իրավիճակում կորպորացիաները վարձում են առաջատար իրավաբաններ: Հետեւաբար՝ այս բառերը պատահական չեն ընտրվել: Ի տարբերություն կառավարության անդամների, որոնք այս ամիսների ընթացքում, առանց երկար մտածելու, Ամուլսարի խնդրի շուրջ տասնյակ հրապարակային հայտարարություններ են արել եւ շարունակում են նույն ոճով, ինչը կարող էր հիմք հանդիսանալ «Լիդիանի» կողմից նման ծանրակշիռ պնդման համար:

«Լիդիանը», փաստորեն, կառավարությանը մեղադրում է մեկ առանձին վերցված ընկերության հանդեպ անարդար եւ խտրական վերաբերմունքի մեջ: Ակնհայտ է, որ, եթե ընկերությունը նման բան է հայտարարում, ուրեմն ընկերության, թերեւս, շատ թանկ վարձատրվող իրավաբանները վստահ են, որ խտրականության մեղադրանքը կարող են պաշտպանել նաեւ արբիտրաժում: Մի կողմ թողնելով բնապահպանական բանավեճի թեր ու դեմ փաստարկները, իրավական տրամաբանության առումով կարելի է տեսնել հետեւյալ պատկերը: Ամուլսարի ճանապարհներն արդեն 9 ամիս փակ են:

Կառավարությունը հայտարարում է, որ դրանք կբացվեն՝ ըստ միջազգային փորձաքննության արդյունքների: Քանզի կառավարության իսկ խոստովանությամբ Հայաստանում չկան մասնագետներ, որոնք արժանահավատ գնահատական կտան հանքի հնարավոր ազդեցությանը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում գործում են տասնյակ այլ հանքեր, որոնց ազդեցությունները մեզ հայտնի չեն, քանզի կառավարությունը խոստովանել է, որ մեր մասնագետները չեն կարող նման հանքերի ազդեցության լիարժեք գնահատական տալ, սակայն այդ հանքերը գործում են:

Իսկ այ, Ամուլսարի դեպքում անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն: Սրան գումարենք, որ Ամուլսարը միակ հանքն է Հայաստանում, որն ունի, օրինակ, ՎԶԵԲ-ի նման բաժնետեր, որը պարտադրում է որոշակի բնապահպանական չափանիշեր, ու չնայած դրան՝ կառավարությունը, «Լիդիանի» ձեւակերպմամբ, «թիրախավորել է» հենց այս հանքը: Ինչպես ասված է «Լիդիանի» հայտարարության մեջ, որտեղ երեւում է ընկերության իրավաբանների վստահությունը, խտրական վերաբերմունքն առավել քան տեսանելի է:

Բուն փորձաքննության հատվածը պակաս խնդրահարույց չէ: Կառավարությունը, բավական թափանցիկ գործընթացով ընտրել է ինչ-որ լիբանանյան կազմակերպություն: «Լիդիանի» բնապահպանական հետազոտությունները կազմել են արեւմտյան կազմակերպություններ:

Այս ամերիկյան եւ անգլիական կազմակերպությունների մասնագետները մի քանի անգամ հարցազրույց են տվել հայկական մամուլում՝ պնդելով, որ Ամուլսարը միջազգային չափանիշերին համապատասխանում է: Մի կողմ թողնելով նման պնդումների արժանահավատությունը, այն հանգամանքը, որ «Լիդիանն» արել է արբիտրաժի ճանապարհի առաջին քայլը, հուշում է, որ ընկերությունը պատրաստ է այս փորձաքննության ցանկացած ելքի, եւ անբարենպաստ որոշման դեպքում, միեւնույն է, գնալու է արբիտրաժ: Քանզի ոչ մասնագետի համար էլ, թերեւս, կասկածելի է, որ լիբանանյան ընկերությունն ամերիկյան ու անգլիական կազմակերպությունների նախագծում դատարանում ապացուցելի խնդիրներ կգտնի:

Թեեւ սա, տվյալ դեպքում, երկրորդական է: Խնդիրն այն է, որ ներդրումների պաշտպանության շուրջ երկկողմ պայմանագրերում, որպես կանոն, ամրագրվում է արդար եւ հավասար պայմանների ապահովման պարտավորությունը: Արդյո՞ք ելնելով վերը շարադրվածից՝ «Լիդիանի» հանդեպ այդ սկզբունքը պահպանվել է: Դատելով «Լիդիանի» հայտարարությունից, հենց սա է լինելու հիմնական խնդիրը: Եվ հարցի պատասխանն արդեն բավական ակնհայտ է:

Դե, իսկ ի՞նչ կարժենա հարկատուներիս համար կառավարության նման՝ առնվազն անփույթ վերաբերմունքը խնդրի հանդեպ՝ ի դեպ, թե՛ արբիտրաժ հասնելու, թե՛ նույնիսկ դրան չհասնելու դեպքում, առանձին հաշվարկի թեմա է: Հատկապես որ, արդեն իսկ «Լիդիանն» աշխարհին է ներկայացնում Հայաստանում կիրառվող խտրականության օրինակ, ու այն հայտարարությունները, թե Հայաստանում կոռուպցիան վերացել է, արդեն իսկ լուրջ մարտահրավերների են հանդիպում այս մի գործով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում