Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ. Շաբոյան
Դեղերի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: Պարզվել է, որ Հայաստանում դեղերի գներն անհամեմատ բարձր են` ի տարբերություն Ռուսաստանի: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Դեղեր կան, որոնց գները մոտ 3 անգամ ավելի բարձր են Ռուսաստանի համեմատ: Պատճառն այն է, որ դեղերի ներմուծման համակարգը մեր երկրում չի գործում, փակ է: Չենք կարողանում էժան դեղերը Ռուսաստանից հեշտությամբ բերել Հայաստան»,-ասաց Շաբոյանը:
Նրա խոսքով` այս իմաստով առաջարկներ են արել:
«Վերցրել ենք դեղերի մասին օրենքը, մեր ձեռքով փոխել ենք, ուղարկել ենք Առողջապահության նախարարություն, որպեսզի այդ փոփոխություններով ընդունվի, կարողանանք խողովակը բացել, ռուսական դեղերը կարողանան գալ Հայաստան»,-ասաց նա:

















































