Նոր հանձնարարական. հանրային զգոնությունը թուլացնելու փորձ
«Իրատեսը» գրում է. «Կառավարության անդամները նոր հանձնարարական են ստացել՝ բացահայտել փոքր ու միջին չափերի խարդախություններն ու անօրինությունները: «Եթե նկատել եք՝ գործընթացն արդեն մեկնարկել է, ու մի շարք համայնքներում բացահայտումների նոր ալիք է սկսվել բյուջեի յուրացումներից մինչև շրջակա միջավայր թափոններ նետելը: Նման բացահայտումներ առաջիկայում դեռ շատ կլինեն, հստակ հանձնարական կա»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Իշխանությունները, փաստորեն, հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու, դրախտային Հայաստանի մասին առկա պատկերացումներն ու նախկինում արված խոստումները մոռացության տալու համար են նման քայլի գնում.
«Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե չենք կարողանում հասարակության սոցիալական վիճակը լավացնել, օգտվենք նախկինների կատարած յուրացումներն ու խարդախություններն անընդհատ շեշտելու հնարավորությունից: Թե դեռ ինչքան ժամանակ կհաջողվի հասարակության ուշադրությունն այդ ճանապարհով շեղել, չեմ կարող ասել, բայց հատկապես մարզպետարաններն ու ուժային կառույցներն արդեն լծվել են գործին»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս