Երևանի դատախազը Հայկ Մարությանից պահանջել է գետնանցումներում և զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես, գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նաև տեղեկատվություն է պահանջվել նշված բնագավառներում քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...