Սյունիքի նախկին մարզպետի հայտարարագիրը՝ պատգամավոր դառնալուց հետո. ինչ է փոխվել
«Փաստ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Համբարձումյանը հայտարարագրել է հողամաս: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պատգամավորը հայտարարագրել է նաեւ «MERCEDES-BENZ E 350 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա: Կարեն Համբարձումյանի դրամական միջոցների վերաբերյալ եւս տվյալներ չկան: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 80 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ մինչ այս Կարեն Համբարձումյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:
Ի տարբերություն վերոնշյալ հայտարարագրի, մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին տվյալներ դրամական միջոցների մասին: Մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ուներ 3 000 000 ՀՀ դրամ եւ 1000 ԱՄՆ դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...