Հայկ Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլեւ ընկերներին
«Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգությամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, եւ վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո:
Ըստ նույն աղբյուրների՝ նա քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր: Թե որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, հետաքրքրվեցինք հենց Հայկ Մարությանից: Եվ թեպետ նա հերքեց, որ կինը քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, բայցեւ հաստատեց, որ քաղաքապետարան բերում է ոչ միայն կնոջը:
«Բնականաբար, չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, ուղղակի քաղաքացիները, ովքեր կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում: Եվ մենք ողջունում ենք բոլորին, այդ մարդիկ, որոնք ինչ-որ գիտելիքներ ունեն, այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին»,- խոստովանեց Երեւանի քաղաքապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...