Խաշն էլ չօգնեց. ՀՀԿ-ում դեռ զայրացած են
«Իրատես» թերթը գրում է.
«Նախորդ տարի, իշխանափոխության օրերին, երբ ՀՀԿ-ում սկսվել էր առնետավազքը, չորս պատգամավոր հայտնվեց, այսպես ասած, չեզոք գոտում: Խոսքը ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի եւ Սամվել Ֆարմանյանի մասին է: Նրանք չպաշտպանեցին ՀՀԿ-ին, հեղափոխականների կողքին էլ չկանգնեցին: Ի դեպ, Հակոբյանն ու Ֆարմանյանը նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեցին: Որոշ ժամանակ անց նրանք ստեղծեցին «Քառյակ մեդիա» ընկերությունը:
Նրանց քայլը ՀՀԿ-ն բավական վատ ընդունեց, ոմանք անգամ համարեցին դավաճանություն: Հատկապես Սամվել Ֆարմանյանին հանրապետականները չէին «ներում», քանի որ նրան «կարգել» էին կուսակցության գործադիր մարմնի անդամ, այն դեպքում, երբ բազմաթիվ «հին գվարդիականներ» գործադիրի անդամ չէին: Սա, բնականաբար հարուցել էր նախկին իշխող կուսակցության անդամների զայրույթը:
Սակայն, մեր տեղեկություններով, «Քառյակ մեդիայի» անդամներն ամենեւին էլ կապը չեն խզել ՀՀԿ-ի հետ: Ավելին, վերջերս Սամվել Ֆարմանյանը խաշի է հրավիրել հանրապետականներին, նրանք էլ չեն մերժել հրավերը, գնացել են ամենաբարձր մակարդակով:
Բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ ՀՀԿ-ականներ, որոնք «դավաճանությունը» չեն մոռացել ու հրաժարվել են խաշի սեղանի շուրջ անգամ նրանց հետ նստելուց: Երեւի ժողովուրդը հենց նման դեպքերի համար է ասում` հետդ մատաղ ուտելու էլ չեմ գնա։ Մատաղին տվյալ դեպքում փոխարինել է խաշը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...