«Թեւոսիկի» եղբոր սպանության համար 25 տարով ազատազրկված «Իսոն» հացադուլ է հայտարարել
Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության համար 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ «Իսոն», հացադուլ է հայտարարել։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ամբաստանյալը։
«Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել, ճիշտ դատավճիռ չի կայացվել»,- հայտարարեց Իսրայել Սարգսյանը։
Դատարանն ամբաստանյալին հորդորեց դադարեցնել հացադուլը՝ հիշեցնելով, որ ներկայումս գործը քննվում է Վերաքննիչում, ինչը նշանակում է՝ առաջին ատյանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, հետեւաբար հացադուլ հայտարարելու հիմքեր չկան։
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին Երեւանի Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Նախաքննությամբ պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...