Ինչո՞ւ գնաց, հանդիպեց մեկի հետ, որը 1.5 ամսից թոշակի է գնալու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եվրոպական միություն նպատակային չէր, քանի որ 1.5 ամիս հետո ԵՄ ամբողջ կազմը փոխվելու է։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։
«ԵՄ գնալն իմաստ չուներ, օրինակ, ինչո՞ւ գնաց հանդիպեց մեկի հետ, որը 1.5 ամիս հետո կապ չի ունենալու, գնալու է թոշակի»,–նշեց նա։
Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Եվրամիությունում երեք խնդիր նկատի ունեին, երբ ասում էին, որ Հայաստանին գումար կտան, եթե որոշ խնդիրներ լուծվեն։
«Յունկերը ասաց, որ, այո, 179 մլն եվրոյի օգնություն ցույց կտանք, եթե ՀՀ–ում որոշակի խնդիրներ լուծվեն։ Յունկերը նկատի ուներ երեք խնդիր՝ փոքրամասնություններին, նրանց համար նոր օրենք պետք է ընդունի ՀՀ–ն, հաջորդը Արցախն էր, 3-րդ խնդիրը՝ ՀՀ–ն պետք է խզի ՌԴ–ի հետ հարաբերությունները»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...