Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման մասին
Չեմ ընդունում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը, որ էթիկայի խախտում եմ թույլ տվել, այդ որոշումը վիճարկվելու է դատական կարգով: Այդ մասին այսօր ՝ մարտի 21–ին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարությունը , որ էթիկայի խախտում է արձանագրել Սանասարյանի գործողություններում։
«Ես անձամբ համաձայն չեմ իրավաբանների հետ։ Նախ պետք է վարույթ չհանձնվեր, բայց ուրախ եմ, ամեն դեպքում, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, եւ ես ամեն ինչ կանեմ, եւ ամեն ձեւ կնպաստեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլեւ մնացած կառույցներն, իրենց իրավասության շրջանակներում, գործեն»,– ասաց Սանասարյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ցանկացել է տեսնել, թե նախկինում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քանի պաշտոնյանի վերաբերյալ է որոշումներ ընդունե. «Փորձեք հետաքննություն անել, կտեսնեք, որ նախկինում փաստորեն չի գործել այդ կառույցը, որոշումներ մի քանի պաշտոնյայի վերաբերյալ են եղել»։
Հարցին, թե իր շնորհիվ սկսեց գործել հանձնաժողովը՝ Սանասարյանն ասաց. «Իմ շնորհիվ չէ, Արամ Սիմոնյանի շնորհիվ է սկսել գործել։ Մեր իշխանության շնորհիվ։ Ես ողջունում եմ, որ փորձում են պետական պաշտոնյաներին վերահսկելի դաշտում պահել։ Բայց մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդը՝ այն հիմնավորումները որ կան, մեզ համար հիմնավորում չեն»։
Միաժամանակ նա նշեց, որ հետկուլիսային պայքար իր դեմ չի տեսնում։ « Երբեւէ պետական պաշտոնյան չեմ եղել, հնարավոր է ժամանակին թույլ եմ տվել արտահայտություններ, որոնք որ որպես ընդդիմադիր գործիչ պետ է ինձ պահեի։ Այնպես որ նորմալ է այս ամեն ինչը։ Բայց ամենակարեւորն է , որ բովանդակային առումով լուրջ գործեր են արվում, եւ այդ գործերը պետք է իրավական գնահատական ստանան»,– ասաց Սանասարյանը։
Դիտակմանը, որ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, նա ասաց. «Իմ գլխին 11 տարի է սեւ ամպ է կուտակվում, ես այդ սեւ ամպերն ինձ չեն անհանգստացնում»։
Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում:
Հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս