Արամ Սիմոնյանը հաղթեց Դավիթ Սանասարյանին. էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Այս մասին հայտնում է Ազատությունը:
Հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ՝ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով, մասնավորապես, քննելու՝ արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ:
Դեպքերի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...