2 մեքենա, այգետնակ եւ մոտ 42 հազար դրամ. սոցապ փոխնախարարի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաեւ Range Rover Vogue 4.2 եւ Renault Clio 1.4 մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին:
Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխատել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այնուհետ վերապատրաստման եւ զարգացման թիմի ղեկավար: 2013-2019 թթ. հիմնադրել է եւ ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման եւ առեւտրային գործառնությունների փորձագետ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...