Քաղաքական հաշվեհարդար չի լինելու․ Պապիկյանը՝ համայնքապետերի հրաժարականը պահանջող ակցիաների մասին
Պետք չէ ակնկալել, թե իշխանությունները կարող են իրենց իրավասությունից դուրս գործողություններ կատարել։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որոնցով պահանջում են համայնքի ղեկավարների հրաժարականը։
Պապիկյանը հավաստիացրեց՝ քաղաքական հաշվեհարդար չի լինելու։ «Այստեղ չի լինելու քաղաքական հաշվեհարդար, իսկ եթե այստեղ մեզ փնովելու են եւ ասեն, որ իշխանությունը գործիքներ չի կիրառում այդ հարցում, ապա պետք է հիասթափեցնեմ եւ ասեմ՝ ՀՀ-ում գործում են օրենքները եւ յուրաքանչյուր պաշտոնյա իր գործողությունները պետք է բխեցնի օրենքից»,-շարունակեց Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ստեղծված վիճակին, Պապիկյանն ասաց. «Եթե պարզվի, որ որեւէ համայնքապետ, այդ թվում Զարթոնքի համայնքապետը, թույլ է տվել քայլեր, որ իր իրավասությունից դուրս է, կդիմենք համապատասխան մարմիններին»:
Նախարարը տեղեկացրեց, որ Կառավարությունը նախաձեռնում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարել, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա համայնքի բնակիչներին իրենց վերաբերմունքն արտահայտել համայնքապետի պաշտոնավարման հետ կապված։ Պապիկյանի խոսքով՝ այսօր կան համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, բայց նկատեց, որ նրանց թիվն այդքան էլ մեծ չէ, ինչի արդյունքում էլ առաջանում է համայնքների կառավարման նոր որակ ստեղծելու պահանջը։
«Ցավոք սրտի, այդ համայնքապետերի թիվը մեծ չէ, սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը»,-ասաց նա:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...