Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցները դիմել են ԿԲ
«Ժողովուրդ»-ը գրում է․
«Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները վարկառուների ցուցակ են ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը, որն, ի դեպ, համակարգում է այս աշխատանքները: Այս թեմայի շուրջ ՀԿ ղեկավարը նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ աշխատողները խնդրում են միջամտել, որպեսզի ժամանակավոր կասեցվեն իրենց վարկային պարտավորությունները: Օլեգ Դուլգարյանը նշեց նաեւ, որ իրենց կազմակերպությանն այս պահի դրությամբ դիմել է 128 քաղաքացի: Նրա խոսքերով` դիմող քաղաքացիների թիվը դեռ շարունակում է աճել, քանի որ գործարանի մոտ 630 աշխատող վարկային պարտավորություններ ունի: «Մենք ակնկալում ենք ժամանակավոր կասեցնել տոկոսադրույքերի վճարները, եթե չզիջեն կամ չմիջամտնեն, մենք խնդիրը կհանրայնացնենք»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ «Թեղուտի» հանքավայրի աշխատողների վարկային պարտավորությունների կասեցման հարցով զբաղվում է «Թեղուտի վերաբացման նախաձեռնությունը», որին արդեն դիմել է 20 աշխատող»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...