Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից, երբ որոշել են Ռանչպարի ավազի հանքի փաստաթղթերն ուսումնասիրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։
«Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից։ Ուշագրավ է, որ այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից։
Երեկ նա մեր լրագրողին ասել է, որ արդեն 2 օր է՝ Հայաստանում չէ եւ չի ուզում խոսել այդ թեմայով։ «Մի բան գիտեմ, որ էս երկրում ինչ լինում է, կապում են իմ հետ»,- ասել է նա։ «Այսինքն՝ հանքը Ձերը չէ՞» հարցին Սերգեյիչը չի պատասխանել, կրկնել է, որ չի ուզում խոսել այդ մասին։
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արարատյան դաշտավայրի ավազահանքերի մի մասը շահագործում են Ալիկ Սերգեյիչն ու իր խնամին՝ Ռանչպարի գյուղապետը, ով երեկ ընդհատակ էր անցել, մյուս մասը՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Տեղեկություններ կան, որ այդ հանքավայրերի վրա աչք ունի Արարատի հեղափոխական մարզպետ Գարիկ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...