Հայկ Մարությանը՝ աղբավայրերի, սրճարանների, կայանատեղիների մասին
Ամեն շաբաթ և կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ՝ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ: Այս մասին մարտի 19-ին ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Քաղաքապետն անդրադարձավ նաև Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման, մետրոյի կառուցման, ավտոկայանատեղերի գների բարձրացման և մի շարք այլ հարցերի:

















































