Մենք, ըստ էության, ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել. Փաշինյան
Կառավարման համակարգում, ըստ էության, չկա պաշտոնյա, որին կարող ենք ասել՝ դու գործդ ձախողել ես: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության անդամներից շատերը հեղափոխության ակունքներում են եղել, եւ հիմա որոշների գործունությունը հարուցում է հասարակության դժգոհությունը, արդոք թիմակից լինելու հանգամանքը չի կաշկանդում վարչապետին թիմակիցներին աշխատանքից ազատելու հարցում:
Ինչ վերաբերում է դժգոհությանը, ապա, ըստ Փաշինյանի, որեւէ մեկը չի կարող ավելի դժգոհ լինել իրենց քան ինքը. «Բայց երբ որ ասում են, այ ձախողվել են, մեկը կարող է ասել՝ ով ինչի մեջ է ձախողվել: Մենք, ըստ էության ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել: Կառավարման համակարգում, ըստ էության, չկա պաշտոնյա, որին կարող ենք ասել՝ դու գործդ ձախողել ես: Ուրիշ բան, որ արագության եւ դանդաղության հետ կապված խնդիր կա: Մենք մենակ մի ոլորտում ենք ունեցել ձախողում եւ դա հանրային ձախողումն է: Չկա մի պաշտոնյա, որ ասենք, վերջ, դու քո գործը ձախողել ես: Երբ որ այդ պահին հասնի եւ այդ գիծն անցնի, ես ընդհանրապես ոչ մի կաշկանդվածություն չունեմ, բացառված է, չի կարող այդպիսի բան լինել, որ կաշկանդվածություն լինի: Այլ խնդիր է՝ կան արդոք բացթողումներ, թերություններ: Այո, կան, կան բոլորիս գործողություններում: Բայց ինչ է, ամեն բացողումից հետո պաշտոնյա ենք հանելո՞ւ գործից»:
Անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ստեղծված սկանդալին եւ հանրային դժգոհությանը՝ Փաշինյանը նշեց, որ առկա հանրային ճնշումն ու քննադատությունը պետք է օգտագործել որպես համակարգի աշխատանքի արդյունավետության գործիք. «Ասում են էդ պարգեւավճարները կտրեք եւ տվեք ուրիշներին։ Ոչ ոք չի ասում, որ Պետական եկամուտների կոմիտեն պետք է աշխատի, որ թոշակառուն թոշակ ստանա, մյուսը՝ աշխատավարձ, նպաստ։ Պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ։ Չենք կարող հույս ունենալ, որ ցածր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարող են բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը»:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...