Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ խոստովանական ցուցմունք տալ. Նիկոլ Փաշինյան
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքն ու փողը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բոլոր պաշտոնյաները, խոսքը, շեշտում եմ, պաշտոնյաների մասին է, շատ կարևոր է, որ մենք հանկարծ բիզնեսի, ներբիզնեսային հարաբերությունների մեջ չմտնենք։ Բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փող, գույք, ամեն ինչ…ներակայանալ իրավապահ մարմիններին, տալ խոստովանական ցուցմունքներ ու վերադարձնել այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությանը», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ հարցը եղել ու կլինի օրակարգում:
«Եթե որևէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք այդ օրակարգի մասին… չենք կարող մենք այդ օրակարգի մասին մոռանալ, բացառված է, որ մենք դա մոռանանք։
Ես ասել եմ ու ասելու եմ, որ այո′, մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ Եթե այստեղ ես չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն պետք է գնամ կոնկրետ քայլերի, որովհետև որևէ մեկը թող հույս չունենա, որ մենք այս օրակարգը կմոռանանք»։


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...