Քրեակատարողական հիմնարկներում հաղթահարվել են շատ արատավոր երեւույթներ. արդարադատության նախարարություն
Ամբողջ աշխարհում հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի համատեքստում ընդունվել են համապատասխան օրենքներ, որոնք քրեականացնում են այդ մշակույթը, այդ համակարգին անդամակցությունը, եւ մենք նույնպես օգտվում ենք դրական փորձից։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով բարեփոխումների գործընթացը։
Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը համապատասխան օրինագիծը մշակել էր դեռեւս անցած տարվա հուլիս-օգոստոսին, հետո մտցրել շրջանառության մեջ, բայց, Ազգային ժողովի ցրման հետ կապված՝ գործընթացն անավարտ էր մնացել։ «Հիմա մենք նորից այն շրջանառության մեջ ենք մտցրել։ Բացի այդ, նախաձեռնվել են արդյունավետ քայլեր այդ համակարգի դեմ պայքարի համար։ Դրա ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Մենք վաղուց արդեն չենք նկատում ձեռքից ձեռք դրամական շրջանառություն քրեակատարողական հաստատություններում։ Մենք ամեն բան արել ենք, որպեսզի դա տեղի չունենա։ Մենք կարողացել ենք արմատախիլ անել այդ բոլոր արատավոր երեւույթները»,- հավաստիացրել է Զեյնալյանը։
Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, քրեակատարողական համակարգի բարեփոխման համատեքստում կներդրվեն նաեւ բանտարկյալների աշխատանքը խթանող մեխանիզմներ, ինչը նույնպես շատ կարեւոր է։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...