Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում
Մարտի 19-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցի մասնակիցները պնդում են լուծել Դալմայի այգիների հարցը:
Ցույցի մասնակիցներից Մանվել Արզոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Դալմայի այգիները գրանցված էին որպես պատմամշակութային հուշարձան, որոնք հետագայում՝ 2003 թվականին, սկսեցին գաղտնի վաճառել: Նրա խոսքով՝ եթե այս հողերը վաճառել են, ուրեմն հանել են պատմամշակութային նշանակության հուշարձանների ցանկից: «Այսինքն՝ մենք պետք է լինենք այդ հողերի սեփականատերը, ինչի հետ կապված դիմել ենք իշխանություններին, այդ թվում՝ նաեւ քաղաքապետարան: Հեղափոխության օրերին մենք այս հարցը չէինք բարձրացնում, որպեսզի փոփոխություններին չխանգարենք»,- նշեց Արզոյանը:
Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո նամակներով քաղաքապետարան են դիմել, սակայն նոր իշխանություններն ավելի ագրեսիվ են արձագանքում: «Եթե նախկինում մեզ ասում էին, որ այդ հարցով զբաղվում են, ապա հիմա ասում են, որ քաղաքապետարանը եւ հողերի ներկայիս սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում»,- վրդովվեց Մանվել Արզոյանը:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...