10 000 դոլար, 10 000 եվրո՝ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանի հայտարարագրում
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնական Սաթենիկ Աբգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Աբգարյանը հայտարարագրել է երկու բնակարան: Անշարժ գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 4000000 ՀՀ դրամ եւ 2000000 ՀՀ դրամ:
Ս. Աբգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 ԱՄՆ դոլար եւ 10 000 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 5 166 627 ՀՀ դրամ:
Ստացված եկամտի շուրջ 4 843 950 ՀՀ դրամն էլ գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր):
Սաթենիկ Աբգարյանը ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...