ԵՊՀ պրոռեկտորը փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ի հետ եւ խոստացել «քաոս» ստեղծել. Խոստացել էին ռեկտորի պաշտոնը
«Փաստ» թերթը գրում է.
«Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատվեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, սակայն այս տեղեկությունը լրատվականներում հայտնվեց միայն անցնող շաբաթվա վերջում եւ առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Գեւորգյանի ազատումն ունի կոնկրետ քաղաքական մոտիվացիա: Թերթը պարզել է, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներկայացուցիչների հետ եւ խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաեւ նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թեւի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն:
Այս ամենի մասին էլ տեղեկացել է ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ «վստահությունը կորցնելու» հիմքով նրան ազատել աշխատանքից: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ-ում «քաոս» կազմակերպելու համար Գեւորգյանին խոստացել էին ռեկտորի պաշտոնը:
Ի դեպ, տեղեկություն կա, որ ԵՊՀ-ում «Ռեստարտի» համար «պռախոդ էր» բացել հենց Գեղամ Գեւորգյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...