Շոկոլադ ենք գնել․ Փաշինյանի դուստրը՝ բրյուսելյան այցի ու ծախսերի մասին
ՀՀ վարչապետի ավագ դուստրը կառավարական պատվիրակության հետ Բրյուսել մեկնել է ոչ թե իր խնդրանքով, այլ ծնողների առաջարկով։ Այս մասին մարտի 18-ին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասել է Մարիամ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ընտանիքով գնում պաշտոնական այցերի:
«Այնպես չի եղել, որ ասել եմ՝ խնդրում եմ ինձ Բրյուսել տարեք կամ ուզում եմ Բրյուսել գալ, ինձ համար իսկապես տարբերություն չկա, որովհետեւ այս շրջանում մեր կյանքում այնպիսի իրավիճակ է, որ ամեն ինչ քաոսային է, այսինքն՝ ինձ համար տարբերություն չկա՝ ինչով կգնամ, ուր կգնամ, ինչպես կգնամ։ Բրյուսել գնացել եմ իմ ծնողների առաջարկությամբ, քանի որ մեր ընտանիքում այսօր կա իրար տեսնելու, իրար հետ շփվելու, նորմալ ժամանակ անցկացնելու խնդիր։ Տանը չենք կարողանում նորմալ շփվել իրար հետ, քանի որ անընդհատ աշխատում են ծնողներս, ես էլ եմ աշխատում, այսինքն՝ շատ մասնատված ենք հիմնականում լինում։ Նույն պատճառներն են, որոնց մասին մայրս արդեն խոսել է»,- ասել է Մարիամ Փաշինյանը։
Նա նաեւ նշել է, թե սուտ են տեղեկությունները, թե «թանկանոց գնումներ են արել», ասել է շոկոլադ ենք գնել եւ Ստարբաքսի սուրճ խմել․ «այսինքն՝ ոչ մի այդպիսի գնում չենք արել, նույնիսկ մայրս ինձ հետ երկար չզբոսնեց, եւ ես շատ դժգոհ էի այցից հետո»։
Լրագրողի հարցին, թե արդյոք մտավախություն չի ունեցել, որ այդ այցը կքննադատվի, պատասխանել է․ «Այո, մտավախություններ ունեի, մտածում էի, ճիշտ է՝ գնալը թե ոչ, բայց նաեւ հասկանում էի, որ քննադատոթյունը միշտ կլինի։ Կարծում եմ՝ էլ երբեք ծնողներիս հետ ոչ մի տեղ չեմ գնա, քանի որ պաշտոնական միջավայրը ինձ շատ ճնշում է, նախընտրում եմ մենակ ճամփորդել»։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...