Ավիացիոն մասնագետները Փաշինյանին կոչ են անում ապահովել հավասար պայմաններ. Ստորագրահավաք է սկսվել (ֆոտո)
Ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը սկսել է ստորագրահավաք, որին արդեն միացել են ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մասնագետները նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ նշում են, որ ոլորտի վերականգնումն ու բնականոն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային, ինստիտուցիոնալ, արմատական փոփոխություններ:
Մասնագետների կարծիքով պետությունը առաջնահերթ պետք է ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ: «Բարեփոխումների միջոցով ոլորտը պետք է դարձնել հրապուրիչ, և ինքնին կհայտնվեն բազմաթիվ ներդրողներ ավիացիոն ոլորտի ամենատարբեր բնագավառներում, այդ թվում նաև կծնվեն ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի մրցունակ հայկական ավիափոխադրողներ»,- նշվում է նամակում:
Ստորագրահավաքին միացել են նաև տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, քանի որ ոլորտում եղած թերությունները ազդում են տոմսերի գների դեմպինգի վրա:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...