Նորակառույց շենք «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգի» կողմից իր աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, հյուրեր:
Շենքի կառուցման գաղափարի և նախագծի հեղինակը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն է: Այն կյանքի կոչեցին նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Հարմարավետ նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով` առանց կանխավճարի և տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում: Ամսավճարը փոքր գումար է կազմում: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքի շինարարությունը սկսվել է 2015թ. ապրիլին և ավարտվել` 2018թ. մայիսին:
Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքում առկա են մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Այն ունի 17 հարկ, որից 13-ը բնակելի հատվածն է, իսկ 3 հարկերը ծառայում են որպես ավտոկայանատեղի: Կից կառուցվել է խաղահրապարակ:
Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար: Սա բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության շրջանակում սոցիալական բնակարանաշինության օրինակ է:
Ավելի մանրամասն` տեսանյութում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս