Հրդեհ՝ Նոր Արեշ թաղամասի տներից մեկում. կա տուժած
Մարտի 16-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:10-ին:
Տան (սեփականատեր Ա. Գ.) ննջասենյակում այրվել են մահճակալը, անկողնային պարագաներ (5 քմ) և գորգը՝ մասամբ:
Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին (ունեցել է վատ ինքնազգացողություն) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հոսպիտալացումից քաղաքացին հրաժարվել է:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...