Թալանել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղը
Երեկ՝ մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Աքուլյանը և հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչև մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և մտնելով ներս, մասնաճյուղը տակնուվրա են արել և այնտեղից իրեր հափշտակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակել են 7 հատ մոնիտոր, գրասենյակի տեսանկարահանող խցիկների հիշողության սարքը (DVR) և այնտեղ եղած գումարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս