Մեկին նախասրահ, մյուսին՝ ոչինչ. Ասել են՝ ձեռ մի տվեք. Ում են բաժին հասել Շմայսի, գեներալ Մանվելի սենյակները
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել, պատգամավորների մի մասը սկսել ու կիսատ է թողել։ «Ասին` ամառը բոլոր սենյակները վերանորոգվելու են` միանման տեսք ունենան, ձեռ մի տվեք, ու ըսենց` ոտուգլուխ` օգնականների հետ համերաշխ նստած ենք»,- տրտնջաց «Իմ քայլի» պատգամավորը: Բայց ոմանք նախասենյակ ունեն, ուր նստում են օգնականները, մյուսները փոքրիկ սենյակում կարճ «պերեգորոդկա» են դրել իրենց ու օգնականի միջեւ եւ նստել են այդպես:
Ի դեպ, «նախագավիթով», բավականին «շնորհքով» սենյակ է հասել պատգամավորուհի Թագուհի Ղազարյանին՝ Շմայսի նախկին սենյակը, որը հետո անցավ Սամվել Ալեքսանյանին: Ամենատխուրը գեներալ Մանվելի սենյակում է․ շքեղ «կավռալիտի» ֆոնին` մի քանի աշխատանքային աթոռ, 2 փոքրիկ սեղան` Տարկովսկու «զոնան» հիշեցնող շարքով շարված` նախկին շքեղ, սեւ կաշվից, ստալինյան մեծ սեղանի ու կահույքի փոխարեն: Այդ սենյակում իրար կողքի համեստ նստած են Ծառուկյանի Էդոն` Էդուարդ Բաբայանը, եւ էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
ԱԺ ամենաուրախ-կահավորված սենյակը «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղարի, Նիկոլին ընդատակյա օրերին ապաստանած Հակոբ Սիմիդյանինն է: «Սերժի վախտ» Գագիկ Մելիքյանին պատկանած այս սենյակը շատ անշուք էր` նկատեցինք մենք։ «Ոչինչ հատուկ արված չէ, ինչ տվել են, տեղավորել, նստել ենք»,- ասաց Սիմիդյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ