Քաղաքաշինության կոմիտեում քննարկել են Երեւանի կառուցապատման հարցում միասնական մոտեցումները
Աշխարհի բոլոր քաղաքներում առաջնահերթ խնդիր է տրանսպորտի երթեւեկության կազմակերպման, ինչպես նաեւ ավտոմեքենաների կայանման հարցը: Խնդիրը չի շրջանցել նաեւ մեր մայրաքաղաքը` այն սուր է հատկապես Երեւանի կենտրոնում. բակերում, անթույլատրելի վայրերում, մայթեզրերին՝ փողոցների երկարությամբ կայանած ավտոմեքենաները ոչ միայն նվազեցնում են փողոցի թողունակությունը, այլեւ անցանկալի հետք թողնում քաղաքի դիմագծի վրա:
Մայրաքաղաքին առնչվող այս եւ մի շարք այլ հարցեր են քննարկվել քաղաքաշինության ոլորտի գերատեսչությունում:
Քաղաքաշինության կոմիտե են այցելել փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Քննարկվել են Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով սահմանված գոտեւորմամբ նախատեսված՝ բազմաբնակարան շենքերի հարկայնության սահմանափակման վերանայման հնարավորության, ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցման, ինչպես նաեւ Մոնթե Մելքոնյան պողոտայից Ծովակալ Իսակովի պողոտա տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում միասնական կառուցապատման ծրագրեր իրականացնելու հնարավորության հարցերը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է, որ երկու կառույցների ներկայացուցիչների հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ինչը թույլ կտա փոխըմբռնման մթնոլորտում միասնական լուծումներ առաջարկել մայրաքաղաքի տարբեր հատվածների կառուցապատման, հրատապ այլ խնդիրների վերաբերյալ:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ