ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լրջագույն խախտումներ է արձանագրել
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումների շարք է սկսել ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
Ավելին՝ հայտնաբերվել են լրջագույն խախտումներ, որոնք առաջիկայում դատախազությունը պատրաստվում է ներկայացնել: Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փորձեցինք պարզել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանից, սակայն վերջինս հորդորեց դիմել լրատվական բաժին:
Հիշեցնենք, որ դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները ստուգումներ էին իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և այնտեղ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների հետ կապված արձանագրել որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































