Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Հայաստան

Օլիմպիադաները հնարավորություն են ընձեռում որակյալ կրթությամբ ապահովելու հնարավորինս շատ դպրոցների ու աշակերտների

Ցանկացած դպրոցական առարկա առաջին հերթին գիտություն է: Որքան շատ աշակերտներ մասնակցեն առարկայական օլիմպիադաներին, այնքան ավելի մեծ կլինի գիտության այս կա այն ճյուղով հետաքրքրվողների թիվը և, հետևաբար, կմեծանա երկրի գիտական պոտենցյալը:

2012 թվականից առարկայական օլիմպիադաների կազմակերպման գործը ստանձնել է Երևանի Հ. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը: Այս պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ տարեցտարի ավելի շատ աշակերտներ են մասնակցում առարկայական օլիմպիադաներին: Եթե 2012-ին միայն մաթեմատիկայի առարկայական օլիմպիադային մասնակցելու համար ցուցակագրվել էր 9000 աշակերտ, ապա 2017 թվականին այդ թիվը հասավ 32 000-ի: Մասնակիցների այս կտրուկ աճը միայն ուրախացնում է, որովհետև դա առաջին հերթին սովորելու հանդեպ սեր ունեցող աշակերտների ցուցանիշի աճ է: Աշակերտների թվի աճը մեծապես պայմանավորված է նաև հանրապետական օլիմպիադաների կազմակերպիչների կողմից արված մի կարևոր նորամուծությամբ: Այն է՝ օլիմպիադաներին մասնակցելու հնարավորություն ընձեռել բոլոր այն աշակերտներին, ովքեր ցանկություն ունեն՝ անկախ նրանց սովորելու մակարդակից:
Օլիմպիադաները հնարավորություն են ընձեռում որակյալ կրթությամբ ապահովել Հայաստանի հնարավորինս շատ դպրոցների ու աշակերտների, և Հայաստանը ներկայացնել միջազգային առարկայական օլիմպիադաներում:
Հայ աշակերտները բավական լավ ցուցանիշներ ունեն միջազգային դպրոցական օլիմպիադաներում: 2018 թվականի հունվարի 10-ից 16-ը անցկացված Ղազախստանի Ալմաթի քաղաքի Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից, օրինակ, ֆիզմաթ դպրոցի սաները վերադարձել են երկու ոսկե և երեք բրոնզե մեդալներով, 2018-2019 ուսումնական տարվա նոյեմբերի 3-11-ը Պեկինում անցկացված «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայից՝ երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալներով և գովասանագրերով: Բուլղարիայի Շումեն քաղաքում անցկացված 2018-2019 ուսումնական տարվա «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադայից՝ մեկ բրոնզե մեդալով, 2018-2019 ուսումնական տարվա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը Բելոռուսում անցկացված «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների 6-րդ միջազգային փորձարարական օլիմպիադայից՝ մեկ բրոնզե մեդալով: 2018-2019 ուսումնական տարվա հունվարի 9-ից 14-ն անցկացված Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից՝ մեկ ոսկե, հինգ արծաթե, երեք բրոնզե մեդալներով, ինչը շատ լավ ցուցանիշ է:
Ինչ վերաբերում է առարկայական մարզային օլիմպիադաներին, ապա նշենք, որ 2019 թվականի փետրվարի 23-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել են օլիմպիադաներ հայոց լեզվից, քիմիայից, պատմությունից, աշխարհագրությունից, հայ գրականությունից, ֆիզիկայից, ռուսաց լեզվից, կենսաբանությունից, որոնց մասնակցել են 9-12-րդ դասարանի աշակերտները, հայոց եղեկեղեցու պատմության մարզային օլիմպիադային մասնակցել են 8-11-րդ դասարանի աշակերտները, մաթեմատիկայի մարզային օլիմպիադային՝ 5-12-րդ դասարանի աշակերտները, աստղագիտության մարզային օլիմպիադային՝ 10-12-րդ դասարանի աշակերտները:
Իսկ մարտի 12-ից 13-ն անցկացվել են գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և նախնական զինվորական պատրաստություն առարկաների մարզային օլիմպիադաները: Տեղեկացնենք նաև, որ առարկայական հանրապետական օլիմպիադաները մեկնարկելու են սույն թվականի մարտի 21-ից և տևելու են մինչև մայիսի 13-ը:
Ֆիզմաթ դպրոցի ամենամեծ ձեռքբերումներից մեկը դպրոցի ղեկավարության նախաձեռնությամբ ստեղծված olymp.am կայքն է: Այստեղ կարելի է գտնել ինչպես դպրոցական, մարզային և հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաների անցկացման ժամկետների, վայրի, ընթացքի, արդյունքների, մասնակիցների ցուցակների, հաղթողների անունների մասին ամբողջական ինֆորմացիա: Օլիմպիադաների առաջադրանքներն ու դրանց լուծումները ևս պարբերաբար իրենց տեղն են գտնում կայքում:
olymp.am-ը լավագույն ներդրումներից է հանրակրթության ոլորտում, քանի որ այն ավելի բաց ու մատչելի է դարձնում օլիմպիադաների անցկացումը: