Կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ նոր Քրեական օրենսգիրք. ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանում
Մարտի 14-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի գծով մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Յուլյա Լեւոչկինայի, Անդրեյ Շիրցելի, հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի եւ Երեւանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում, ինչպես նաեւ նոր Քրեական օրենսգրքի ընդունման հարցերը։ Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ այդ հարցերը Հայաստանի խորհրդարանի օրակարգում են եւ կարեւոր են համարվում։ «Մասնավորապես, մշակվում է համապատասխան իրավաբանական բազա կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- պարզաբանել է Վարդանյանը։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ