Մեկնարկել է Օպերային հարակից սրճարանների տերերի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը
Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ մարտի 13-ին, մեկնարկել է Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների սեփականատերերի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը։ Հանդիպումը լրագրողների համար փակ է։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի, տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որում նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, առաջարկել ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, ապա ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում և քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները, միեւնույնն է, քանդվելու են։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...