Դավիթ Սանասարյանը առարկություններ եւ իր դեմ վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել էթիկայի հանձնաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերեւույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:
Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ եւ վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։
Հիշյալ փաստաթղթում Ծառայության ղեկավարը նախ անդրադարձել է Հանձնաժողովի կողմից կայացված որոշման իրավական հիմքերին, ինչի արդյունքում վեր են հանվել եւ վերլուծվել մի շարք իրավական նորմեր, որոնք հաստատել են նշյալ վարույթի՝ իրավական առումով չհիմնավորված լինելու հանգամանքը, անդրադարձ է կատարվել նաեւ ԵՊՀ ռեկտորի դիմումում արծարծված հարցերին:
Այդ համատեքստում ընդգծվել է, որ Ծառայության անունից հրապարակայնորեն բարձրաձայնված բոլոր հայտարարությունների հիմքում ընկած են եղել Պետական վերահսկողական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, հայտարարությունները կատարվել են, հաշվի առնելով քննարկվող հարցի կարեւորությունը, դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը եւ տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները, ընդ որում՝ համապատասխան հայտարարություններ կատարելիս Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից դրսեւորվել է զսպվածություն եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանում, մասնավորապես՝ վերջինիս կողմից բազմիցս նշվել է, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումների վերաբերյալ իրավական գնահատական կտրվի իրավապահ մարմինների կողմից, իսկ խախտումներն ու դրանք կատարած անձանց շրջանակը որեւէ կերպ չեն անհատականացվել:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...